Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գեորգի Մարգվելաշվիլի․ «Եվրոպական ընտրությունը Վրաստանի ժողովրդինն է»

Գեորգի Մարգվելաշվիլի․ «Եվրոպական ընտրությունը Վրաստանի ժողովրդինն է»
07.11.2014 | 13:03

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել կառավարությանը համատեղ քննարկել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կատարման և ՆԱՏՕ-ին մերձենալու միջոցառումների փաթեթի հարցերը: Խորհրդարանին Վրաստանի նախագահը կոչ է արել իրեն արտակարգ ուղերձով դիմելու հնարավորություն տալ:
Ավստրիայից վերադառնալուց հետո ճեպազրույցում Մարգվելաշվիլին հայտարարել է, որ եվրոպական ընտրությունը կատարել են ոչ թե Վրաստանի քաղաքական գործիչները, այլ ժողովուրդը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ